Վերադառնալ «ՆՈՒՅՆ ՀԱՍՑԵՈՎ» ժողովածուին
Բանաստեղծություն

ՎԵՐՋԻՆ ՍՓՈՓԱՆՔ

19.IV.1959թ.
Մոսկվա
Իմ տված ցավից
Դու լաց ես լինում,
Իսկ ես` ամոթի՛ց`
Տաք-պաղ քրտնում եմ:
 
Ի՜նչ ասեմ հիմա:
Գեթ մխիթարվի՛ր,
Որ նույն համն ունեն
Քրտինք ու արցունք...