Վերադառնալ գլխավոր էջ
Կենսագրություն

Պարույր Սևակի կյանքը

Ծնվել է 1924 թվականի Հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն, Արարատի մարզ) գյուղում։ Պարույրը իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկի փոքր տարիքում մահի արդյունքում նա դառնում է ընտանիքի միակ երեխան։ Գրել ու կարդալ նա սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ Պարույրը սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա հաճախումները ոչ օրինական բնույթ էին կրում։ Նրա գերազանց առաջադիմությունը տեսնելով` ուսուցիչը թույլատրում է օրինական կարգով գրանցվել դպրոցում և շարունակել ուսումը։

Պարույրը մանկական հասակից շատ էր կարդում, իսկ տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր գրիչն է փորձում պոեզիայում։ 1940 թվականին դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով՝ ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայերենի բաժինը։ Եղել է ամենալավ ուսանողներից մեկը։ Սովետական գրականություն ամսագրում տպագրվում են նրա երեք բանաստեղծությունները` Պարույր Սևակ ստորագրությամբ։

1955 թվականին Սևակը ավարտում է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ և դասախոսում է կյանքի հետագա չորս տարիների ընթացքում: 1970-ին Պարույրը ստանում է բանասիրական գիտությունների դոկտոր գիտական կոչումը։ 1963-ից մինչև 1971 թթ. աշխատում է որպես ավագ գիտաշխատող Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1966-ից հանդիսանում է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը։ Սևակը զոհվել է 1971 թվականի հունիսի 17-ին` ավտովթարից։ Թաղված է հայրենի գյուղում։

Կյանքի ժամանակագրություն

Սևակ (Ղազարյան) Պարույր Ռաֆայելի (1924-1971), հայ մեծ բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր: Ծնվել է 1924թ. հունվարի 24-ին (որոշ տվյալներով 26-ին) Չանախչի, այժմ` ՀՀ Արարատի մարզի Զագակատուն Գյուղում:

  • 1945-ին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը:
  • 1945-1946թթ աշխատել է Ավանգարդ-ում:
  • 1945-1949թթ Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում:
  • 1949-1951թթ Գրական թերթի խմբագրությունում` որպես պոեզիայի բաժնի վարիչ:
  • 1951-1956թթ սովորել է Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտում:
  • 1955-1959թթ դասախոսել է նույն ինստիտուտում: 1963թ-ից ավագ գիտաշխատող էր ՀՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում:
  • 1966-1971թթ եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար, ԽՍՀՄ VII գումարման Գերագույն խորհրդի դեպուտատ:
  • 1967թ-ին Սայաթ-Նովա թեմայով թեզ է պաշտպանել և ստացել է (1970թ.) բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան:

Պարույր Սևակի բանաստեղծությունները թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով: Նրա սցենարներով նկարահանվել են Մեսրոպ Մաշտոց (1962թ.), Սայաթ-Նովա (1965թ.) փաստագրական կինոնկարները:

1971թ. հունիսի 17-ին զոհվել է ավտովթարից և թաղված է հայրենի գյուղում:

Կարևոր տարեթվեր

  • 1924Ծնվել է հունվարի 24-ին Չանախչի գյուղում
  • 1940Ավարտել է դպրոցը և ընդունվել ԵՊՀ
  • 1942Առաջին բանաստեղծությունների հրապարակումը
  • 1945Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը
  • 1955Ավարտել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը
  • 1959Հրատարակվել է «Անլռելի զանգակատուն» պոեմը
  • 1963Հրատարակվել է «Մարդը ափի մեջ» ժողովածուն
  • 1967Սայաթ-Նովա թեմայով թեզի պաշտպանություն
  • 1970Ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան
  • 1971Հունիսի 17-ին զոհվել է ավտովթարից

Նշանավոր գործեր

  • 1959«Անլռելի զանգակատուն»
  • 1963«Մարդը ափի մեջ»
  • 1965«Եղիցի լույս»
  • 1969«Սայաթ-Նովա»