Վերադառնալ «ՈՒԹՆՅԱԿՆԵՐ» ժողովածուին
Բանաստեղծություն
Ի՞նչ անենք
Ի՞նչ անենք,
Թե առուն բարակել է,
Բայց չէ՞ որ
Նա մի օր ոռոգել է,
Բայց չէ՞ որ
Ավերված այս դաշտերը
Նա մի օր`
Մեռնելով` նորոգել է: