Վերադառնալ «ՆՈՐԻՑ ՔԵԶ ՀԵՏ» ժողովածուին
Բանաստեղծություն

ՍԻՐՏ ԻՄ, ԻՆՉՈ՞Ւ ԵՍ ՆՈՐԻՑ ԽՌՈՎԵԼ

16.II.1947թ.
Երևան
Սի՛րտ իմ, ինչո՞ւ ես նորից խռովել,
Իզուր ինձ ու քեզ ինչո՞ւ ես տանջում.
Ի՞նչ ես կամեցել, որ քեզ չեմ տվել,
Ի՞նչ ես պահանջում:
 
Ա՜խ, խռովում ես դու այդպես հաճախ,
Բայց համր լեզուդ ես չեմ հասկանում,
Սի՛րտ իմ, երեխա՜ քմահաճ ու չար,
Անլեզո՜ւ մանուկ...